Աշխարհը ծիծաղում է Ամերիկայի վրա, իսկ Մաոն, Լենինը և Ստալինը՝ ժպտում․ Թրամփի որդին արձագանքել է Թվիթերում հորը արգելափակելուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, արձագանքել է Թվիթերում իր հոր օգտահաշիվը արգելափակելու որոշմանը և հայտարարել, որ աշխարհը ծիծաղում է Ամերիկյայի վրա։

«Աշխարհը ծիծաղում է Ամերիկայի վրա, իսկ Մաոն, Լենինը և Ստալինը՝ ժպտում։ Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները ունե՞ն հնարավորություն գրաքննել նախագահին։ Խոսքի ազատությունը մահացած է և վերահսկվում է ամենակարող ձախերի կողմից», -Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Թրամփի որդին։