Այս հաջողությունը պատկանում է մեր երկրին. Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ռումինիայի դեմ տոնած հաղթանակը համարում է ամբողջ երկրինը:

«Ես շատ էի վստահում մեր ֆուտբոլիստներին: Բայց մենք գիտեինք, որ մեզ շատ բարդ մարտահրավեր է սպասվում, որ խումբը բավականին դժվար է: Մրցում ենք հավաքականների հետ, որոնք հարուստ ֆուտբոլային պատմություն ունեն: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ապացուցեցին, որ զգում ենք ինչ ասել է ընտրանու մարզաշապիկը կրելը: Այս հաջողությունը պատկանում է մեր երկրին, երկրպօագուներին և ֆուտբոլիստերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղյա մամլո ասուլիսի ընթացքում ասաց Կապառոսը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի երրորդ տուրում Հայաստանի ընտրանին ընդունեց Ռումինիային: Հայաստանին ընտրանին պատմական արդյունք գրանցեց աշխարհի առաջնության ընտրական փուլում` երրորդ անընդմեջ հաղթանակը տոնելով: Հայաստան-Ռումինիա` 3:2: Մունդիալի ընտրական փուլի 4-րդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի արդեն սեպտեմբերին` արտագնա խաղում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ: Այդ խաղը նախատեսված է սեպտեմբերի 2-ին: Այնուհետ` սեպտեմբերի 5-ին Կապառոսի ընտրանին կհյուրընկալվի Գերմանիային, իսկ 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնին: