Բուժաշխատողները կյանքեր են փրկում՝ վտանգելով իրենց սեփական կյանքը. ԱՄՆ դեսպանատան ուղերձը

ԱՄՆ դեսպանատան ուղերձը ներկայացնում ենք ստորեւ։

«Այսօր Հայաստանում նշվում է Բուժաշխատողի օրը❤️։

Այս դժվարին օրերին բուժաշխատողները շարունակում են օրնիբուն անձնվիրաբար աշխատել, որպեսզի անհրաժեշտ խնամք և հոգածություն ցուցաբերեն մեր ընտանիքներին, ընկերներին, հարևաններին և անծանոթներին։

Մեր անսահման երախտագիտությունն ենք հայտնում բժիշկներին, բուժքույրերին ու մյուս բուժաշխատողներին, որոնք այսօր #COVID19–ի դեմ պայքարի առաջնագծում են։

Նրանք կյանքեր են փրկում՝ վտանգելով իրենց սեփական կյանքը։ Մենք էլ եկեք անենք այն, ինչ պահանջվում է ` դիմակ դնենք, կանոնավոր լվանանք մեր ձեռքերը, որպեսզի այդ կերպ կյանքեր փրկենք։
🙏Շնորհակալություն
#կրիրդիմակ
#փրկիրկյանքր»։