Մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին․ վարչապետ

Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր տեղի ունեցած Կառավարության նիստում նշեց․

«Հայաստանի Հանրապետությունն իր օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունն է հայտնել Լիբանանին՝ պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում։ Մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին։

Հստակեցվում են հիմնական կարիքները, որոնց շրջանակում էլ ՀՀ-ն թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով։

Միաժամանակ բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են անհատական նվիրատվություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ Հայաստանի Համահայկական Հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել և առցանց դրամահավաքի հարթակ Հիմնադրամի կայքում։

Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Բեյրութի մեր հայրենակից քույրերի և եղբայրների կողքին, և ամեն ինչ կգործադրվի նրանց օգնության հասնելու և ստեղծված ծանր կացությունից դուրս գալու համար։

Այսօր քննարկեցինք և որոշեցինք, որ Սփյուռքի գլխավոր հանձնակատարը առաջիկա սպասվելիք մեր ինքնաթիռի հետ կմեկնի Բեյրութ, տեղում մեր համայնքի կարիքներին ծանոթանալու և մեզ ներկայացնելու։ Այս ընթացքում մենք նախապատրաստվել ենք որոշակի, ինքնաթիռ է մեկնելու Բեյրութ, արդեն ամեն ինչ պլանավորված և որոշված է»։

Կառավարության նիստը` Ուղիղ

Posted by MediaLab- Newsroom Laboratory on Thursday, August 6, 2020