Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոցի 300 մ հատվածը փակ կլինի երթևեկության համար

Հ-83 /Հ-21/ Արթիկ-Պեմզաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 8+900 հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։

Հիմնանորոգմամբ պայմանավորված՝ հուլիսի 26-ից մինչև հոկտեմբերի 1-ն Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոցի 300 մ հատվածը փակ կլինի երթևեկության համար։

Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։