Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ»-ի մատուռի մոտ նորածին երեխային լքած մայրը հայտնաբերվել է. ՀԺ

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ»-ի մատուռի մոտ նորածին երեխային լքած մայրը հայտնաբերվել է:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Քննություն է իրականացվում: Այլ տվյալներ՝ ինչպես անձի, այնպես էլ կատարվածի հանգամանքների վերաբերյալ, այս պահին հրապարակման ենթակա չեն՝ քննության շահերից ելնելով»,- ասաց Աբրահամյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ՝ հուլիսի 22-ին՝ ժամը 11։50-ի սահմաններում, Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ, նորածին երեխաէր գտնվել:

Երեխան տեղաափոխվել էր Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր