Մեր պարտության պատճառը ոչ թե 80-ականների զենքն էր, այլ 80-ականների մտածողությունը․ Ռուբեն Բաբայան․ տեսանյութ. Factor.am

«Մեր թշնամին շահագրգռված է, որ մինչև առաջիկա ընտրությունները լարված պահի Հայաստանի ժողովրդին, որովհետև էմոցիոնալ դաշտում ընտրություն կատարած ժողովուրդը հեշտ ղեկավարվող է, մինչդեռ մենք սթափ ընտրության կարիք ունենք»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը։

Նրա խոսքով՝ երբ լինի սահմանների ճշգրտում, կարևոր է, թե ովքեր են լինելու միջնորդները․ «Այս պարագայում ես այդքան էլ չեմ վստահում երաշխավորին և միջնորդին (նկատի ունի՝ ՌԴ-ն-հեղ․)։ Կցանկանայի՝ միջնորդների լայն շրջանակ լիներ և պրոցեսն արհեստականորեն չարագացվեր, դրանում ներգրավվեր ՄԱԿ-ը, Մինսկի խումբը, մեր հարցերը լուծվեին միջազգայնորեն ընդունված կանոնակարգով»։