Արկադի Անդրեասյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին

Երևանի «Արարատի» ու ԽՍՀՄ հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18.00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Երևանի «Արարատի» ու ԽՍՀՄ հավաքականի նախկին կիսապաշտպանը մահացել է սրտի խնդիրների պատճառով: Լեգենդար ֆուտբոլիստը 73 տարեկան էր: