Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, որ եթե բանակում բարեփոխումները չլինեին, մենք ավելի շատ այսպիսի դեպքեր կունենայինք. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, որ եթե բանակում բարեփոխումները չլինեին, մենք ավելի շատ այսպիսի դեպքեր կունենայինք։

Սա անամոթ հայտարարություն է, ինչ անենք ծափահարենք ձեզ, անգամ ձեր նախկինների չբարեփոխված բանակում այսպիսի դեպք չի եղել, 15 զոհ և վիրավորներ, դաժան մահ։

Գոնե լռեք, զինվորների մարմինները դեռ հողին չեն հանձնել»: