Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ շատ քաղաքացիներ դեռ շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին. քաղաքապետարան

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են․

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ստուգայցերը Երևանի քաղաքապետարանի ամենօրյա աշխատանքի մասն են: Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռ շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում:

Փողոցում առևտուր անելու փոխարեն քաղաքապետարանն առևտրականներին առաջարկում է տեղափոխվել առանձնացված շուկաներ, բայց նրանք այլ կարծիք ունեն հանրային համակեցության մասին:

Տեսանյութը՝ այստեղ