Իրանի պաշտպանության նախարարը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի բռնկման հավանականությանը

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհհամադ Ռեզա Աշտիանին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի բռնկման հավանականությանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի պաշտպանության նախարարը թեմային անդրադարձել է Իրանի կառավարության նիստի շրջանակներում լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում։«Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի»,- Աշտիանիի խոսքերը մեջբերել է իրանական Tasnim  գործակալությունը։Ընդգծելով Իրանի հստակ դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև լարվածության վերաբերյալ՝ Իրանի պաշտպանության նախարարն ասել է․ «Մենք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն։ Գործընթացը, որին մենք հետևում ենք, ցույց է տալիս, որ որևէ յուրահատուկ իրադարձություն չի լինի»։