ԱՊՀ խաղեր. Հայաստանն արդեն 13 մեդալ ունի

Կազանում անցկացվող ԱՊՀ առաջին խաղերում Հայաստանի հավաքականից նախավերջին օրը ելույթ ունեցան բադմինտոնիստները, կարատեիստները և սեղանի թենիսիստները:

Կարատե մարզաձևում Հայաստանի թիմը ներկայացուցչական էր՝ 4 մարզիկ, սակայն պատվո հարթակին կանգնեց միայն 60 կգ քաշային Գեղամ Նիկողոսյանը, որը բրոնզե մեդալի համար մենամարտում հաղթեց ռուս Գեորգի Բուրցևին: Ցավոք, իրենց ելույթներն առանց մեդալ ավարտեցին բադմինտոնիստները, իսկ սեղանի թենիս մարզաձևի միակ մեդալը մեր մարզիկները նվաճել էին նախօրեին:

Armsport.am-ից հայտնում են, որ Հայաստանի հավաքականն ունի 13 մեդալ:

Պայքարի մեջ մնացել է միայն գեղարվեստական մարմնամարզուհի Միլենա Ասրիյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Կազանում ընթացող ԱՊՀ առաջին խաղերում ներկայացված էր 54 մարզիկով: