Երևանի մետրոպոլիտենը Հայաստանում արտակարգ դրության ընթացքում աշխատելու է իր գրաֆիկի համաձայն։
«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով՝ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։
Աշխատանքային գրաֆիկի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Եղեք առողջ և անվտանգ:»
Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից: