ՀՀ Վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում ես որևէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ, որևէ հարց չեմ քննարկել․ Արսեն Խառատյանը հերքում է ադրբեջանական մամուլի տեղեկությունը

Ալիք Մեդիայի խմբագիր, հասարկական գործիչ Արսեն Խառատյանը, որի իբրև թե գաղտնի բանագնացության մասին գրել էր ադրբեջանական մամուլը, հանդես է եկել հայտարարությամբ․

Ադրբեջանական քարոզչամեքենան տվայտանքների մեջ է։ Ալիեւի անձնական օգտագործման հաքքինազ-ը հերթական սուտ ու կեղծ տեքստն է հրապարակել, այս անգամ մտացածին պատումներ ներկայացնելով իմ անվան շահարկմամբ:

Այսպես` իբր ես, 2018-ին գաղտնի բանակցություններ եմ վարել ադրբեջանցիների հետ: Անիմաստ եմ համարում իշխանությունն ամեն գնով փրկել փորձող Ալիեւի խամաճիկային մեդիաներին արձագանքելը, սակայն ներհայաստանյան տիրույթում հնարավոր շահարկումներից խուսափելու համար հստակեցնեմ. ՀՀ Վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում, ես որեւէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ, որեւէ հարց չեմ քննարկել:

Թե ինչու են ադրբեջանցիներն այս փուլում այսպիսի կեղծ տեքստ հրապարակում` պետք է իրենցից պարզել: Միայն կարող եմ ենթադրել, որ հուլիսյան հաղթական օպերացիայից եւ դրան հաջորդած ԱլՋազիրայի հայտնի հարցազրույցի ընթացքում «ծեծ ուտելուց» հետո, Ալիեւի որոշ պաշտոնյաներ դեռեւս ուշքի չեն եկել, որոնց խորհուրդ կտամ սառը ցնցուղ ընդունել, վալերյանկայի զապաս հավաքել ու սրտի վախով սպասել այն օրվան, երբ ժողովրդավարական փոփոխությունները կծեծեն իրենց դռները: Ի դեպ այդ օրը շատ հեռու չէ…

Ադրբեջանական քարոզչամեքենան տվայտանքների մեջ էԱլիեւի անձնական օգտագործման հաքքինազ-ը հերթական սուտ ու կեղծ տեքստն է…

Posted by Arsen Kharatyan on Thursday, September 24, 2020