Կորոնավիրուսով վարակված անձանցից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 8-ը ծայրահեղ ծանր վիճակում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով այսօր ցերեկվա ստացված տվյալները:

«Ունենք ծայրահեղ ծանր 8 հոգի, ծանր վիճակում՝ 40 հոգի»,-ասաց նախարարը:

Նա վստահեցրեց, որ ամեն առավոտ պաշտոնապես հրապարակվող վիճակագրությունը ներկայացնում է այն ամենը, ինչ կա, որևէ բան հանրությունից չի թաքցվում: Բոլոր դեպքերն ավտոմատ մուտքագրվում են էլեկտրոնային համակարգ: