Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշում է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը կարողանում է անհամեմատ ավելի շատ երկրներից սպառազինություն ձեռք բերել, քան նախորդ իշխանությունները։ Միևնույն ժամանակ, Միրզոյանն ընդգծում է, որ ավելի շատ զենք կկարողանային ձեռք բերել, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկմանը, թե գործող իշխանությունը չի կարողանում զենք ձեռք բերել:«Մենք կարողանում ենք զենք ձեռք բերել անհամեմատ ավելի շատ երկրներից, քան ձեր քաղաքական կուսակցությունը կհանդգներ կամ ամենապայծառ երազում կերազեր այդպիսի գործարքներ անել, գնալ տարբեր երկրներ և խնդրել։ Սակայն կան նաև լոգիստիկ խնդիրներ, մենք շատ ավելին կկարողանայինք ձեռք բերել»,-ասաց Միրզոյանը՝ դիմելով պատգամավորին:Հայաստանի ԱԳ նախարարը վստահեցրեց՝ խոսքը միանշանական պաշտպանական զենքերի մասին է, Հայաստանը որևէ հարձակողական նպատակ չունի:«Յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է ձեռք բերել պաշտպանական զինատեսակներ, սպառազինություններ: Մենք շատ ավելին կբերեինք, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ: Գաղտնիք չէ, որ այդպիսի լոգիստիկ խնդիրներ կան»,-ասաց Միրզոյանը: