Կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի. տեսանյութ

Կենդանաբանական այգուց տեղեկացնում են․

Կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի՝ աշխույժ, հետաքրքրասեր ու խելացի ժանտաքիսներ:

Պատկերացնու՞մ եք, այս փոքրիկ գիշատիչները ունենում են մինչև 15 ձագ:

Ի դեպ, ժանտաքիսները գտնվում են այգու հանրային տարածքում՝ մինչև տոմսարկղը։