Աբովյանը քաղաքապետ է ընտրում, ՀՀ 23 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ են անցկացվում։

Առաջադրված  թեկնածուների թիվը 5-ն է, նրանցից հիմնական պայքարը, սակայն, ընթանում է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի միջև:

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 23 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն՝ առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 58 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների գրանցման նպատակով գործածվող բոլոր 126 տեխնիկական սարքավորումներն անխափան տպել են գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքները: Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` https://www.elections.am/։