Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը կքննվի, և նա կկանչվի հարցաքննության

«Պատիվ ունեմ»-ի հանրապետական թևը, ՀՀԿ-ն միակն է, որ Եվրոպական խորհրդարանի ամենամեծ ու ազդեցիկ խմբակցության ընտանիքի անդամ է, և Արթուր Վանեցյանն ու իր թիմակիցները հիմա ոչ թե պետք է Ազատության հրապարակում լինեին, այլ՝ Բրյուսելում, այդտեղ է, որ կարելի է ինչ-որ բան փոխել. Գայանե Աբրահամյան

Ազգային ժողովում պատերազմի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ զոհված զինծառայողների հաղորդումը միացվել է Մովսես Հակոբյանի հայտարարության հիմքով հարուցված քրեական գործին և կքննվի մեկ վարույթում: Այդ մաին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունը, հիշեցնենք, վերաբերում էր պատերազմին ոչ պատշաճ նախապատրաստվելուն, պատերազմի ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական գործողություններին և այլն:

«Զոհված զինծառայողների ծնողների կողմից ներկայացված հաղորդումը վերաբերում էր Ազգային ժողովի նիստում ՀՀ վարչապետի ելույթում հնչած խոսքերին: Այդ ելույթը ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե՝ այդ նույն քրեական գործի շրջանակներում քննություն կատարելու: Խոսքը ինքն իրենով իրավական նշանակություն չունի, դա քրեական գործի շրջանակներում պետք է արժանանա իրավական գնահատականի», -հայտարարել է դատախազը:

Հիշեցնենք՝ վարչապետը Ազգային ժողովի իր ելույթում հայտարարել էր, որ 2020-ի արցախյան պատերազմը եթե ավելի շուտ կանգնեցվեր, իրավիճակի նույնը կլիներ, ինչ այժմ է, բայց ավելի քիչ զոհերով: Այս հայտարարությունը ընդդիմությունը համարում էր հաղորդում հանցագործության մասին, և զոհված զինծառայողների ծնողները այդ հայտարարության հետքերով դիմել էին դատախազություն:

Դատախազը վստահեցրել է, որ ծավալուն աշխատանք է պահանջվում քննություն իրականացնելու համար, բայց անելու են հնարավորը, որպեսզի այն լինի օբյեկտիվ ու բազմակողմանի:

«Այդ քրեական գործով վարչապետը տեղեկություններ հայտնելու իրավունք ու պարտականություն ունի, այսինքն՝ նախաքննական մարմինը պետք է նրանից պարզաբանումներ ստանա», -նշել է Դավթյանը: