Հայկական կողմին է փոխանցվել երեք հայ գերի․ Ավինյանի գրասենյակ

Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Մյուս գերիների և ռազմագերիների փոխանցման մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։