Հետախուզվում է Արամ Վարդանյանը (Վստրեչի Ապեր)․ Տեսանյութ

Հետախուզվում է Արամ Վարդանյանը (Վստրեչի Ապեր)։ Այս մասին տեղեկացնումէ ՀՀ ոստիկանությունը։

«Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեղադրանքով հետախուզվում է Երևանի բնակիչ, 49-ամյա Արամ Վարդանյանը, խափանման միջոցը՝ կալանք։

Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 010 45-02-02 հեռախոսահամարներով։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։