Ծառի ճյուղը կոտրվել և ընկել է բնակարանի պատուհանի վրա

Օգոստոսի 21-ին, Ժամը 23։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 90 շենքի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է շենքի 2-րդ հարկի բնակարանի պատուհանի վրա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ իջեցրել են ծառի ճյուղը։

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարարությունից։