«Բրեվիս»-ը հերքում է․ ԶԼՄ-ներում տեղ գտած արդյունքները չեն արտացոլում մեր իրականացրած սոցհարցումները

«Բրեվիս» ընկերությունը հերքել է EuroNews-ում հրապարակված և հայկական որոշ լրատվամիջոցների կողմից արտատպված սոցիոլոգիական հարցման այն արդյունքները, որոնցում հղում է արվել ընկերությանը։ «Բրեվիսը» հայտարարում է, որ հրապարակված տվյալները չեն արտացոլում իր կողմից իրականացված հարցման պաշտոնապես հրապարակված արդյունքները։

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով մայիսի 5-11-ն անցկացված հարցման պաշտոնական արդյունքները, 2026 թվականի մայիսի 22-ի դրությամբ, հասանելի են միայն համապատասխան հրապարակման միջոցով։

Ընկերությունը նաև հայտնում է, որ «Բրեվիսը» պատասխանատու է բացառապես դաշտային աշխատանքների իրականացման համար, իսկ հետազոտության մեթոդաբանության, տվյալների մշակման և վերլուծության հետ կապված հարցերը գտնվում են պատվիրատուի իրավասության շրջանակում։