Միջնորդել եմ գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհել․ Փաշինյան

Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ գնդապետ Ասատրյանը զոհվել է երկու օր առաջ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս: