Շաթիրյանի թեկնածությունն ինձ համար մերժելի է և դրա համար հիմք է հանդիսանում Էդգար Շաթիրյանի կենսագրությունը. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

«Խռովկան երեխան

Շաթիրյանի թեկնածությունն ինձ համար միարժեքորեն անընունելի է ու մերժելի և դրա համար հիմք է հանդիսանում Էդգար Շաթիրյանի կենսագրությունը և խոցելի վարքագիծը անցած ժամանակահատվածում։

Նախ՝ Շաթիրյանը 2015 թվականի հունիս ամսին ՍԴ դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից առաջադրվել և նշանակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ, իսկ հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանի հեռանալուց հետո՝ որպես նախագահի պաշտոնակատար։ Այս հանձնաժողովը գործել է մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումը։

Այնուհետև 2019թ․ Շաթիրյանը ընտրվել է որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ Դա նրա կենսագրության ու տարակուսելի վարքագծի հանգուցային կետն էր, քանի որ Շաթիրյանը առաջադրվել էր որպես այդ հաձնաժողովի նախագահի թեկնածու, և նախագահ չընտրվելուց հետո հայտարարեց, որ հրաժարվում է հանձնաժողովի անդամի պաշտոնից, քանի որ իր նկատմամբ տոտալ անվստահություն կա։

Դա, կրկնում եմ, մեղմ ասած տարակուսելի քայլ ու վարքագիծ էր, տպավորություն էր, որ Շաթիրյանը իրեն դրսևորում է որպես «խռովկան» երեխա։

Եվ այդքանից հետո մարդը, ով վստահություն չէր վայելում անգամ այն հանձնաժողովի անդամների շրջանում, որում աշխատում էր ինքը, հիմա հավակնում է ստանալ Ազգային Ժողովի մեծամասնության վստահությունը՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր։

Սա կներեք, անգամ ծիծաղելի չէ։ Ու այսքանից հետո իշխանությունը Շաթիրյանին ընտրում է որպես ՍԴ դատավորի թեկնածու»։