Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում երթ են կազմակերպել, ոտ ոտ քայլում են, տեսնես դեպի ու՞ր: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցի իրավիճակի հետագա լարման ռիսկերը սեփական քաղաքացիների համար, դա կբխի իր իսկ շահերից, իսկ եթե շարունակի ռազմատենչ տրամադրություններ հրահրել, ապա կուտակված դժգոհությունը հենց Ալիևի իշխանության համար կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ:
Խաղաղություն մեր սահմաններին!»։