Զինվորի սպանության եւ դրան հետեւած դեպքերի մասին

Զինվորի սպանության եւ դրան հետեւած դեպքերի մասին
Զինվորի սպանության եւ դրան հետեւած դեպքերի մասին

1.Բանակում զինվորի հերթական սպանությունը եւս մեկ անգամ ի ցույց է դնում մեր բանակի եւ հասարակության արատները, որոնք գնալով ավելի եւ ավելի վտանգավոր են դառնում: 

Հայաստանի հասարակության մեծ մասը ապրում է պատվի, ուժի, ինքնահաստատման մասին կեղծ, խեղված պատկերացումներով, եւ այդ ստանդարտները  թելադրում է մեր քրեականացված վերնախավը: Բանակը չի կարողանում դրան հակադրել ճշմարիտ, ոչ խեղված արժեքներ, եւ քրեական բարքերը տեղափոխվում են զինված ուժեր: Նման բարքեր սերմանող հրամանատարներին, իհարկե, պետք է ազատել աշխատանքից, բայց դա գլոբալ առումով հարցի լուծում չէ: 2. Որդեկորույս ծնողների զգացմունքները, նրանց ընդվզումը, բողոքը հասկանալի են, հարգանքի են արժանի: Այդքանով հանդերձ, դագաղը Հանրապետության հրապարակում դնելը ինձ լավ գաղափար չի թվում: Գիտեմ, որ պոպուլիզմով զբաղվող գործիչներին ու մեկնաբաններին  իմ գրածը դուր չի գա («բա որ, Աստված չանի, քո հետ պատահի» ), բայց ասեմ. դագաղներով, դիակներով մանիպուլյացիաները, թաղումից բողոքի ցույց սարքելը մեր մշակույթի մեջ չի տեղավորվում: Դա ինձ հիշեցնում է պաղեստինցիների կամ իրաքցիների բողոքները, երբ գզգզված մազերով սեւազգեստ կանայք «չոռ» են ցույց տալիս հակառակորդ բանակի ուղղությամբ: Վիշտ տանելու մեր մշակույթը ավելի զուսպ է՝ այդ առումով իմ համար օրինակ է «մարտի 1-ի» զոհերից մեկի մայրը՝ Ալլա  Հովհաննիսյանը: Այդ ծնողները բողոքի ցույց անելու համար  ավելի շատ հիմքեր ունեն, քանի որ նրանց երեխաների սպանությունները քաղաքական պատճառներով չեն բացահայտվում: Երբ բանակում սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն կամ դժբախտ պատահար, դա նույնպես պետք է հասարակական ընդվզում առաջացնի: Իհարկե, ցանկացած սպանություն ցանկացած նորմալ մարդու սրտում պետք է ցասում արթնացնի: Բայց այս վերջին դեպքը նախորդներից տարբերվում է նրանով. որ այստեղ որեւէ բան կոծկել հնարավոր չէ՝ հանցագործը հայտնի է եւ ձերբակալված է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/20/245283/