«Հայաստան հիմնադրամի շուրջ հերթական մանիպուլյացիան արվում է մեկ պարզ պատճառով` խնդիր է դրված խաթարել նաեւ այս ինստիտուտի նկատմամբ վստահությունը»․ Գայանե Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրել է․

«Հայաստան Համահայկական հիմնադրամի շուրջ շահարկումներն անընդունելի են, նախկինում անհատապես շատ շատերին եմ բացատրել, որ այո, հիմնադրամը կաշկանդված է լինելու հույժ անհրաժեշտ շատ ապրանքներ գնելու գործողություններում եւ պետք է գումարները փոխանցի կառավարություն, որն էլ կիրականացնի այն։

Հիմա այս հերթական մանիպուլյացիան արվում է մեկ պարզ պատճառով` խնդիր է դրված խաթարել նաեւ այս ինստիտուտի նկատմամբ վստահությունը, խնդրում եմ մի տրվեք այս սադրանքներին, վստահում ենք հիմնադրամին եւ շարունակում ենք հանգանակությունները, որոնք այսօր ոչ պակաս կարեւոր եւ անհրաժեշտ են»։