Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Անանյանների ընտանիքին՝ Հայաստանի գրողների միության նախագահ, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը: 

«Մեծ է նրա ավանդը մեր լրագրության, հրապարակախոսության, թարգմանական գրականության հարստացման, ինչպես նաև հրատարակչական և գրական կյանքի կազմակերպման գործում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Լևոն Անանյանի ընտանիքին, հարազատներին և գրական հանրությանը, որին նա ծառայեց մեծ նվիրումով ու եռանդով»,-ըստ հաղորդագրության, ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Լուսանկարը` www.aravot.am

© Medialab.am