Նախագահի գյուղի դպրոցի փողն էլ են «կերել». Նորմալ շինաշխատանք չեն արել, դպրոցը փլվել է

Նախագահի գյուղի դպրոցի փողն էլ են «կերել». Նորմալ շինաշխատանք չեն արել, դպրոցը փլվել է
Նախագահի գյուղի դպրոցի փողն էլ են «կերել». Նորմալ շինաշխատանք չեն արել, դպրոցը փլվել է

Հանրապետության տարբեր մարզերի կրթական օջախների հիմնանորոգման աշխատանքների համար տրամադրված 2.4 միլիարդ դրամից 670 միլիոն դրամը փոշիացվել է` շինաշխատանքները կատարվել են բազմաթիվ խախտումներով, եւ գումարի ոչ արդյունավետ ծախսմամբ: Այս մասին «Հայացք» ակումբում այսօր ասաց ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը:

Նրա ներկայացմամբ` ստուգումները կատարվել են 13 դպրոցում, 1 թատրոնում, 1 մշակույթի տանը եւ գրադարանում: Սոնա Ղարիբյանի խոսքերով` միայն 109 միլիոն դրամի խախտումը վերաբերում է վճարված, բայց չկատարված աշխատանքներին, 1 դեպքում էլ կապալառուն 2010 թվականին 68 միլիոն դրամը ստացել է եւ բացարձակ ոչ մի աշխատանք չի կատարել, մնացած 480 միլիոնի չափով էլ կատարվել են ոչ նպատակային, անարդունավետ, անորակ աշխատանքներ, եւ նույնիսկ աշխատանքների ընթացքում գների անհիմն բարձրացում են նշել:

Տիկին Ղարիբյանի փոխանցմամբ, ստուգումների արդյունքում պարզել են, որ շինաշխատանքները շատ դեպքերում կատարվել են առանց քաղաքաշինական նորմերը հաշվի առնելու, այսինքն առանց, նորոգվող օբյեկտի հիմքը ամրացնելու սկսել են հարդարման աշխատանքները կամ պատուհաններն են փոխել, հաշվի չեն առել նույնիսկ շենքի վնասվածության աստիճանը: Ըստ տիկին Ղարիբյանի՝ «Ցավոք, այս երեւույթը քաղաքաշինության ոլորտում համատարած բնույթ է կրում»:

Կառուցապատողներից մեկն էլ նույնիսկ հաշվի չի առել, որ հիմնանորոգում է իրականացնում ՀՀ նախագահի հայրենի Տեղ գյուղում, եւ այնպիսի խախտումներով է շինաշխատանքները կատարել, որ վերանորոգված դպրոցը փլուզվել է: Կարդալ ավելին