Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 36 հազարը

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 36 187-ի:

Այս մասին, ինչպես հաղորդում է, «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը:

AFAD-ի փոխանցմամբ երկրաշարժերի հետևանքով վիրավորների թիվը  108 հազար 68 է, իսկ երկրաշարժի գոտուց այլ նահանգներ տարհանվածների թիվը՝ 216 հազար 347: