Հերթական «ռեցիդիվը». Արամ Աբրահամյան

Հերթական «ռեցիդիվը». Արամ Աբրահամյան
Հերթական «ռեցիդիվը». Արամ Աբրահամյան

Հայաստանում ոչ մի աղանդավոր չի ընդունում, որ ինքը աղանդավոր է՝ պնդում է, որ միայն ինքն ու իր խումբն են գտել դեպի Աստված միակ ճիշտ ճանապարհը: Ոչ մի կոռումպացված պաշտոնյա կամ պատգամավոր չի ասում, որ ինքը գողանում է՝ լավագույն դեպքում կընդունի, որ իր զոքանչի հորեղբոր որդին «բիզնեսներ ունի»: Մեկն էլ առավել օրիգինալ է գտնվել՝ ասելով, որ իր հարստությունը կուտակել է այն ժամանակ, երբ պրոֆեսիոնալ մարզիկ էր. երեւի Մայք Թայսոնն է եղել կամ Մարիա Շարապովան՝ մենք էլ չենք նկատել: Ոչ մի կուսակցական քարոզիչ չի խոստովանի, որ զբաղված է քարոզչությամբ՝ նա իրեն, բնականաբար, արդարության մարտիկ է համարում:

Ճիշտ նույն ձեւով ոչ միայն Հայաստանում, այլեւ որեւէ այլ երկրում ոչ մի իշխանություն չի ընդունում, որ իր երկրում քաղբանտարկյալ կա: Ավելին ասեմ՝ այսօր կոմունիստ վետերաններ կան, որանք վստահ են, որ Ստալինի ժամանակ միլիոնավոր մարդիկ գնդակահարվել եւ քշվել են «Գուլագ» այն պատճառով, որ զբաղված էին հակապետական գործունեությամբ եւ լրտեսությամբ: Բոլոր երկրների իշխանություններն այս պարագայում ստանդարտ ձեւակերպում ունեն՝ սա զուտ իրավական խնդիր է, քրեական գործ է հարուցված, դատարանը մեզ մոտ անկախ է (այդպես են սովորաբար կատակում իշխանությունները), պետք է հարգել դրա որոշումը: Դե, այդ դեպքում նույն ստալինյան «տրոյկաների» որոշումները նույնպես պետք է հարգել: Իսկ դրանից հետո՝ խորհրդային դատարանների որոշումները, որոնք ազատազրկման էին դատապարտում, օրինակ, Հայաստանի անկախության համար պայքարողներին (ինչն, ի դեպ, չէր հակասում խորհրդային Սահմանադրությանը)՝ այդ որոշումներն էլ պետք է սրբությամբ ընդունենք: Այդ ժամանակները, բարեբախտաբար, անցել են: Հուսով եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ 2008-ին եւ դրանից հետո, նույնպես այլեւս չի կրկնվի: Բայց «ռեցիդիվները» շարունակվում են, եւ Տիգրան Առաքելյանի ու նրա ընկերների գործը հենց այդպիսի «ռեցիդիվ» է: Տղաները «աքլորացել» էին ոստիկանների հետ շփումներում: Այլ պարագայում նրանց կտանեին քաղմաս, արձանագրություն կկազմեին եւ ազատ կարձակեին՝ 50.000 դրամով տուգանելով: Բայց հարուցվեց քրեական գործ, իսկ «անկախ» դատարանը սարսափելի պատիժներ է նշանակել: Պատճառն այն է, որ այդ տղաներն ընդդիմադիր կուսակցության ակտիվիստներ են: Խոսքը, հետեւաբար, քաղաքական գործի մասին է, այսինքն՝ իշխանությունները, այդ երեխաներին ոչ համաչափ ձեւով հետապնդելով, ցանկանում են ինչ-որ բան հասկացնել տվյալ կուսակցությանը, ընդդիմությանը՝ ընդհանրապես, եւ ինչու չէ՝ նաեւ բոլոր քաղաքացիներին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/08/06/273813/