Քաղաքապետարանի մոտ կազմակերպված ակցիայի 3 մասնակից բերման է ենթարկվել

Քաղաքապետարանի մոտ կազմակերպված ակցիայի 3 մասնակից բերման է ենթարկվել
Քաղաքապետարանի մոտ կազմակերպված ակցիայի 3 մասնակից բերման է ենթարկվել

Երևանի քաղաքապետարանի մոտ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում:

Նրանք հավաքել էին մոտակա շենքերից մեկի աղբն ու բերել քաղաքապետարան, տեղեկացնում է Factor.am-ը: Ակցիայի մասնակիցները փորձում էին աղբը քաղաքապետարանի շենք մտցնել, սակայն աշխատակիցները թույլ չտվեցին: Իրավապահները բերման են ենթարկել 3 քաղաքացու: