Նվեր՝ էրդողանի փեսայի արտադրած ԱԹՍ-ից․ Շուշիում վիրավորված ռուս լրագրողը լուսանկար է հրապարակել

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում հոկտեմբերի 9-ին ծանր վիրավորված ռուս լրագրող Վիկտո Կոտենոկը տելեգրամի իր ալիքում հրապարակել է վիրավորված ու վիրահատված ձեռքի լուսանկարը և գրել․

Ընկերներ, ահա ինչպիսի նվեր է մնացել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հետ հանդիպումից, որն արտադրում է Էրդողանի փեսան։ Փառք Աստծո, վերքը բուժվում է, գնում է առողջացում։ Ամեն։

Հիշեցնենք՝ Շուշիում կատարվածի մասին իր հարցազրույցում նա պատմել էր հետևյալը․

«Սարսափելի հարված էր։ Կարծես մատերիա պայթեց։ Ես կարծում էի՝ սպանվել եմ։ Փորձում էի աղոթել, ընկա, գոռում եմ՝ Լյովա, Լյովա։ Ամենուր փոշի է։Վազեցին մարդիկ ու ինձ քարշ տվեցին, տարան մեքենա։ Կարծում եմ՝ նրանք միտումնավոր սպասում էին, որպեսզի մարդիկ հավաքվեն եկեղեցում, որից հետո հարված հասցրին։ Ես նման ցուցադրական դաժանության նույնիսկ Չեչնիայում չեմ հանդիպել»։