ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Թրեյսին Սյունիքի մարզում մասնակցեց Սիսիանի պատմության թանգարանի խանութի բացման արարողությանը։
Թանգարանի ու խանութի շրջայցից զատ, դեսպան Թրեյսին նաև հաճույքով շրջեց Սիսիանի տեսարժան վայրերով։ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և Սմիթսոնիան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագիրն աջակցել է Սիսիանի պատմության թանգարանին՝ մի շարք զբոսաշրջային պրոդուկտների մշակման և թանգարանի խանութի գործարկման հարցում։