Արտաշատի ԲԿ-ից կորոնավիրուս ախտորոշմամբ 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ են դուրս գրվել

Արտաշատի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․

«Եվս մեկ դրական նորություն՝ մեր Կենտրոնից

Այսօր Կենտրոնից առողջացած դուրս են գրվել COVID-19 ախտորոշմամբ 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ՝ 14-օրյա ստացիոնար բուժօգնություն ստանալուց հետո: 75-ամյա տղամարդու հետ նույն ախտորշմամբ բուժօգնություն է ստացել նաև նրա 65-ամյա կինը:

Հիվանդությունը հաղթահարած մեր պացիենտներին, ովքեր այս ողջ օրերի ընթացքում շրջապատված են եղել մեր բուժանձնակազմի հոգատարությամբ ու ջերմությամբ, մաղթում ենք ամուր առողջություն և երկար տարիների երջանիկ կյանք:
#Առողջ եղեք:
Սիրով՝ #Արտաշատի_ԲԿ»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1420189598166727&id=995630390622652