Դեռևս բժշկասոցիալական փորձաքննություն չանցած և հաշմանդամության խումբ չունեցող զինծառայողները կօգտվեն պետական աջակցությունից․ Տեսանյութ

Դեռևս բժշկասոցիալական փորձաքննություն չանցած և հաշմանդամության խումբ չունեցող զինծառայողները կօգտվեն պետական աջակցությունից։ Այդ մասին տեղեկացնում են կառավարությունից։

Յուրաքանչյուր զինծառայող կստանա ամսական 200,000 դրամ, որը կգումարվի «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի կողմից վճարվող 100,000 դրամին։

 Աջակցության միջոցառման հնարավոր շահառուները ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներ այցելելու կարիք չունեն:

Նրանց տվյալների հավաքագրումն իրականացնում է ՊՆ-ն ՝ Առողջապահության նախարարության միջոցով, վիրավոր զինծառայողների բժշկական օգնությանը և սպասարկմանը ներգրավված բժշկական կազմակերպություն­ներից:

Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառում:

Դեռևս բժշկասոցիալական փորձաքննություն չանցած և հաշմանդամության խումբ չունեցող զինծառայողները կօգտվեն պետական աջակցությունից։ ✅ Յուրաքանչյուր զինծառայող կստանա ամսական 200,000 դրամ, որը կգումարվի «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի կողմից վճարվող 100,000 դրամին։ℹ Աջակցության միջոցառման հնարավոր շահառուները ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներ այցելելու կարիք չունեն: Նրանց տվյալների հավաքագրումն իրականացնում է ՊՆ-ն ՝ Առողջապահության նախարարության միջոցով, վիրավոր զինծառայողների բժշկական օգնությանը և սպասարկմանը ներգրավված բժշկական կազմակերպություն­ներից:Ավելին՝ https://bit.ly/2KrGEVI

Posted by ՀՀ կառավարություն on Tuesday, January 19, 2021