ԵՄ-ն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրել է 6000 ձեռնոց, 2300 բժշկական դիմակ

Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում՝ Եվրոպական միության աջակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրվել է 6000 ձեռնոց, 2300 բժշկական դիմակ, 700 բախիլ, 700 շնչառական դիմակ, 300 պաշտպանիչ արտահագուստ, 250 պաշտպանական ակնոց, 50 դեմքի պաշտպանիչ սաղավարտ, 10 տուփ ախտահանիչ հաբ, 70լ ախտահանող նյութ, 5 հեռակա ջերմաչափման սարքեր՝ ապահովելու հաստատության անխաթար աշխատանքը, քաղաքացիների հետ շփումները և փակ հաստատություններ այցերը։

Աջակցությունը տրամադրվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում ու պաշտպանություն» ծրագրի շրջանակներում։

Այս մասին տեղեկացնում են ԵՄ գրասենյակից։