Ինչպես հայտնի է, նախատեսվում է, որ 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կանդամակցի Եվրասիական Տնտեսական Միությանը: Մենք արդեն հրապարակել ենք տեսանյութեր այդ անդամակցության արդյունքում սպասվելիք գնաճի, դրա պայմանագրի հակասահմանադրականության ու մի շարք այլ հարցերի մասին: Այժմ ներկայացնում ենք ԵՏՄ-ին անդամակցության հետևանքով սպասվող մաքսային դրույքաչափերի աճման չափը` առավել հետաքրքրություն ներկայացնող ապրանքների մասով (թանկացող 7000 ապրանքատեսակներից ընտրվել են […]
Ինչպես հայտնի է, նախատեսվում է, որ 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կանդամակցի Եվրասիական Տնտեսական Միությանը:
Մենք արդեն հրապարակել ենք տեսանյութեր այդ անդամակցության արդյունքում սպասվելիք գնաճի, դրա պայմանագրի հակասահմանադրականության ու մի շարք այլ հարցերի մասին:
Այժմ ներկայացնում ենք ԵՏՄ-ին անդամակցության հետևանքով սպասվող մաքսային դրույքաչափերի աճման չափը` առավել հետաքրքրություն ներկայացնող ապրանքների մասով (թանկացող 7000 ապրանքատեսակներից ընտրվել են մոտ 70-ը): Ցանկում համեմատվել են Հայաստանի Հանրապետությունում և Եվրասիական Տնտեսական Միությունում գործող մաքսային դրույքաչափերը:
Ու թեև այդ ապրանքների որոշ մասի համար բարձր դրույքաչափը մի քանի տարուց են ուժի մեջ մտնելու, սակայն այլ երկրներից բերվող բոլոր այդ ապրանքները, շուտ թե ուշ, կթանկանան (մեծ մասը` 2015 թվականի հունվարի 1-ից):
Առաջիկայում, այն պատրաստ լինելուն պես, կհարապարակենք ցանկի 2-րդ մասը:
“Իրազեկ Քաղաքացիների Միավորում
ԵՏՄ անդամակցության հետևանքով թանկացման ենթակա ներմուծվող այն ապրանքների ցանկը, որոնք առավել հետաքրքրություն են ներկայացնում
ԱՏԳ ԱԱ Անվանումը Թանկացման չափը
0202 Խոշոր եղջրավոր անասունի միս` սառեցրած ուղիղ 5 %
0203 Խոզի միս մինչև 55 %
0207 Ընտանի թռչնի միս եւ մսամթերք ուղիղ 15 %
0209 Խոզի եւ ընտանի թռչնի ճարպ ուղիղ 5 %
0402 Կաթ եւ սերուցք` խտացրած կամ քաղցրացրած, կաթի փոշի մինչև 12.3 %
0407 Թռչնի ձու կճեպով մինչև 5 %
0405 Կարագ; կաթնային մածուկ միչև 12.5 %
0701 Կարտոֆիլ թարմ կամ պաղեցրած մինչև 13.3 %
0702 Լոլիկ թարմ կամ պաղեցրած մինչև 15 %
0703 Սոխ, սխտոր, սոխ-պրաս թարմ կամ պաղեցրած մինչև 15 %
0713 Լոբազգի բանջարեղեն չորացրած մինչև 14 %
0902 Թեյ մինչև 8.1 %
1001 Ցորեն եւ մեսլին ուղիղ 5 %
1003 Գարի ուղիղ 5 %
1005 Եգիպտացորեն ուղիղ 5 %
1006 Բրինձ ուղիղ 13.3 %
1107 Ածիկ ուղիղ 7 %
1103 Ձավարեղեն մինչև 3.3 %
1209 Սերմեր, պտուղներ եւ բեղմնիկներ ցանքսի համար ուղիղ 5 %
1212 Շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ; պտղի կորիզ եւ դրա միջուկը մինչև 5 %
1512 Արեւածաղկի, քրքումի կամ բամբակի ձեթ ուղիղ 5 %
1516 Կենդանական կամ բուսական ճարպ եւ յուղ, դրանց զտամասերը մինչև 8.8 %
1517 Մարգարին, մթերք կենդանական կամ բուսական ճարպից կամ յուղից մինչև 8.3 %
1902 Մակարոնեղեն մինչև 5 %
2009 Մրգահյութեր եւ բանջարեղենի հյութեր մինչև 4 %
2202 Ջրեր` հանքային եւ գազավորած` քաղցրացրած մինչև 5 %
2208 Էներգետիկ ըմպելիքներ մինչև 6 %
2203 Գարեջուր մինչև 200 դրամ/լիտր
2204 Գինի և շամպայն մինչև 18 %
2205 Վերմուտ մինչև 18 %
2208 Լիկյորներ, Վիսկի, Ռոմ, Ջին, Օղի և Տեկիլա մինչև 410 դրամ/լիտր
2309 Կենդանիների կեր մինչև 7.5 %
2401 Ծխախոտի հումք; թափոններ ուղիղ 5 %
2501 Աղ եւ նատրիումի քլորիդ; ծովի ջուր ուղիղ 5 %
2505 Ավազ, ոչ 26 խմբի մետաղաբեր ավազ ուղիղ 5 %
2509 Կավիճ ուղիղ 5 %
2520 Գիպս ուղիղ 5 %
2710 Նավթ եւ նավթամթերք` ոչ հում ուղիղ 5 %
2711 Գազ բնական եւ հեղուկ (մեթան և բութան) ուղիղ 5 %
3004 Դեղամիջոցներ` կշռածրարած մինչև 12.3 %
3005 Բամբակ, թանզիֆ, վիրակապ եւ նման միջոցներ ուղիղ 8.3 %
3102 Պարարտանյութեր հանքային կամ քիմիական, ազոտական ուղիղ 8.3 %
3209 Ներկեր եւ լաքեր` լուծած ջրային միջավայրում ուղիղ 12.9 %
3305 Միջոցներ մազերի համար մինչև 13.3 %
3401 Օճառ մինչև 13.3 %
3402 Լվացող եւ մաքրող միջոցներ մինչև 13.3 %
3604 Հրավառելիք, հրթիռ` ազդանշանային, անձրեւային ուղիղ 17.8 %
4015 Հագուստներ եւ դրա պարագաներ վուլկանացված ռետինից, ոչ կոշտ մինչև 2.5 %
4802 Թուղթ եւ ստվարաթուղթ ուղիղ 12.5 %
4803 Անձեռոցիկ, սփռոց եւ թղթի այլ ապրանքներ, պաստառ մինչև 13.8 %
4810 Թուղթ եւ ստվարաթուղթ կավճապատ մինչև 15 %
4818 Զուգարանի թուղթ եւ թղթե այլ տնտեսական-կենցաղային իրեր մինչև 8.5 %
6006 Այլ տրիկոտաժե պաստառներ մինչև 9 %
6115 Զուգագուլպա, այլ գուլպա-կիսագուլպային արտադրանք, մինչև 4 %
6116 Ձեռնոց, թաթման եւ միտենկա, տրիկոտաժե մինչև 4 %
6302 Սպիտակեղեն անկողնու, ճաշի, զուգարանային եւ խոհանոցի մինչև 8.3 %
6908 Սալիկներ երեսպատման խեցեգործ` ջնարակած մինչև 3 %
6912 Ամանեղեն ճաշի, խոհանոցի եւ այլ տնտեսական արտադրանք մինչև 8.3 %
7010 Շիշ, բանկա, ամպուլա եւ ապակե այլ տարողություն մինչև 5 %
7102 Ադամանդ մինչև 15 %
7106 Արծաթ ուղիղ 18.1 %
7108 Ոսկի մինչև 19 %
7113 Ոսկերչական իրեր մինչև 8 %
8528 Ընդունիչ սարքավորում հեռուստատեսային կապի ուղիղ 6.7 %
8539 Շիկացման լամպեր մինչև 9 %
9101 Ժամացույց` իր վրա կամ հետ` կրելու, թանկարժեք մետաղից մինչև 7.3 %
9401 Կահույք նստելու, ոչ 9402 դիրքի եւ դրանց մասեր ուղիղ 5 %
9503 Հհեծանիվ, սայլակ` տիկնիկի; տիկնիկ; այլ խաղալիքներ մինչև 3.8 %
9608 Գրիչներ; մատիտ զսպանակով; բռնիչ գրչի, մատիտի, մասեր ուղիղ 5 %
9609 Մատիտներ, գրիֆելներ մատիտի, կավիճ ուղիղ 5 %
9613 Վառիչներ եւ դրանց մասեր, ոչ կայծքար եւ պատրույգ մինչև 5 %
9615 Սանրեր` մազերի; բռնիչներ, սեղմակ գանգրացման, բիգուդի ուղիղ 5 %
9619 մանկական խանձարուրներ եւ նման արտադրանք մինչև 6.2 %