Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ապրիլի 13-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ին, 14-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 15-ին, 16-ին՝ նույնքան կբարձրանա։

Երևանում ապրիլի 13-ին կեսօրից հետո, ապրիլի 14-ին սպասվում է, 17-ին, 18-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ Ապրիլի 15-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում ապրիլի 13-ի ցերեկը, ապրիլի 14-ին շրջանների զգալի մասում, 17-ին, 18-ին կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։

Ապրիլի 13-ին, 14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։

Ապրիլի 15-ին, 16-ին կլինի  առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 4-6մ/վ, ապրիլի 13-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Արցախում ապրիլի 13-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 14-ին ՝ անձրև։