Տղա երեխային Գյումրիում վաճառել են 1000 դոլարով. գնորդը գումարը «քցել է»

Տղա երեխային Գյումրիում վաճառել են 1000 դոլարով. գնորդը գումարը «քցել է»
Տղա երեխային Գյումրիում վաճառել են 1000 դոլարով. գնորդը գումարը «քցել է»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Գյումրիի բնակչուհիներից մեկը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, նորածին թոռնիկին գումարի դիմաց հենց ծննդատանը տվել են համաքաղաքացիներից մեկին. վերջինս երեխային տարել է, սակայն խոստացված գումարը` 1000 դոլարը, դեռ չի տվել:

Բնակչուհու աղջիկը ծննդաբերել է դեռեւս սեպտեմբերին` տղա երեխա, սակայն մինչ այդ, երբ  նա հղիության 8-րդ ամսում էր, մայրը համաձայնության է եկել ծննդաբերությունից հետո աղջկա երեխային վաճառելու հարցի շուրջ` 1000 դոլարի դիմաց: Աղջիկը ծննդաբերել է, գնորդը ծննդատանը ճանաչել է երեխայի հայրությունը` տալով իր ազգանունը ու տարել երեխային, սակայն գումարը չի տվել: