Քաղաքապետ Հայկ Մարությանը կապալառու ընկերությունների հետ կնքեց երևանյան ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագիր, հայտնում են Քաղաքապետաարանից:
Ծրագրի կարևոր բաղադրիչներն են սեյսմակայունությունը, էներգախնայողությունը և մանուկների հարմարավետությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական կառույցների և Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով:
Նախորդ տարի հիմնանորոգված 12 մանկապարտեզ է հանձնվել, քաղաքապետարանի ծրագրով 8 մանկապարտեզ այս պահին հիմնանորոգվում է, 8 մանկապարտեզ հիմնանորոգվում է դոնոր կառույցների հետ և ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի այս պայմանագրերի կնքման արդյունքում, ընդհանուր՝ 34 մանկապարտեզ: