Առաջնորդության Դպրոցը կազմակերպում է կրթական ծրագիր Արցախի պետական ծառայողների համար. Արտակ Բեգլարյան

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և Կառավարության հետ համատեղ՝ Առաջնորդության Դպրոցը կազմակերպում է կրթական ծրագիր Արցախի պետական ծառայողների համար՝ նպաստելու Արցախի հզորացման արագացման նպատակով անհրաժեշտ գիտելիքների, փորձառությունների ու կապերի զարգացմանը:

ինչ. կրթական և գործնական խմբային այցեր, հանդիպումներ ու այլ միջոցառումներ Արցախի Հանրապետության պետական ծառայողների համար

որտեղ. Արցախից դեպի Երևան երբ. սահող գրաֆիկով, մոտ մեկ շաբաթ տևողությամբ (ավելի կոնկրետ տվյալները տրամադրվում են դիմորդներին և մասնակիցներին)

վճար. մասնակցությունն անվճար է:

Ուստի, մեկնաբանությամբ տրված հղումով պետք է ծանոթանալ հայտարարությանը և առցանց դիմել, որից հետո մրցույթով կընտրվեն մի խումբ պետական ծառայողներ և կկազմակերպվի ծրագիրը: Նախատեսում ենք սա դարձնել շարունակական ծրագիր»:

Ուրախ եմ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և Կառավարության հետ համատեղ՝ Առաջնորդության Դպրոցը…

Posted by Artak Beglaryan on Wednesday, February 10, 2021