27-ամյա երիտասարդի մոտ ախտորոշվել էր որովայնի խոռոչի թափանցող հրազենային վիրավորում՝ աղիների բազմաթիվ վնասումով

Medical drip in hospital corridor, concept of treatment

Շենգավիթ ԲԿ-ից հայտնում են․

Ս․թ․ 25.05.2021թ․, անհետաձգելի բուժօգնության բաժանմունքն է ընդունվել 27 տարեկան երիտասարդ՝ ծանր վիրճակում: Ախտորոշվել է որովայնի խոռոչի թափանցող հրազենային վիրավորում՝ աղիների բազմաթիվ վնասումով, ներքին արյունահոսություն, 3րդ աստճանի հեմոռոգիկ շոկ:

Պացիենտը անհետաձգելի կերպով վիրահատվել է: Բժիշկների պրոֆեսիոնալ, թիմային և արագ աշխատանքի արդյունքում հաջողվել է փրկել երիտասարդի կյանքը: Վիրահատությունն իրականացվել է «Շենգավիթ»ԲԿ-ի վիրաբույժ, բ․գ․թ․ Սուրեն Հովակիմյանի գլխավորությամբ՝ կլինիկական օրդինատորներ Սաշա Մանուկյանի, Լևոն Սարգսյանի , անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ Գևորգ Մսրյանի և Էմմա Արշակյանի օգնությամբ: Վիրահատարանում ներկա է եղել «Շենգավիթ» ԲԿ -ի փոխտնօրեն և վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բ.գ.թ., Սևակ Շահբազյանը:

Չնայած բազմաթիվ խնդիրներին՝ վիրահատությունն անցել է առանց բարդությունների: Հետվիրահատական շրջանում հիվանդը գտնվել է Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ, ստանալով համապատասխան բուժօգնություն:Թիմային համատեղ աշխատանքի շնորհիվ հիվանդը այս պահին գտնվում է բավարար վիճակում և պատրաստ է դուրս գրման: