Երկար ընդմիջումից հետո Վարդան Պետրոսյանը Երեւանում հանդես կգա մոնոներկայացմամբ

Երկար ընդմիջումից հետո Վարդան Պետրոսյանը Երեւանում հանդես կգա  մոնոներկայացմամբ
Երկար ընդմիջումից հետո Վարդան Պետրոսյանը Երեւանում հանդես կգա մոնոներկայացմամբ

Երկար ընդմիջումից հետո Վարդան Պետրոսյանը Երեւանում մոնոներկայացում կունենա։ Այս մասին տեղեկացնում է Պետրոսյանի ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի բարեկամներ, երկար ընդմիջումից հետո, վերջապես, Վարդան Պետրոսյանը հանդես կգա Երեւանում ։

Օգոստոսի 28, 29, 30-ին, 2019թ. նա կներկայացնի իր նոր «Իմ կիսատ թողած երգը» մոնոներկայացումը Ստանիսլավսկու անվան թատրոնում։

Սիրով ու անհամբեր սպասում ենք…

Տոմսերի վաճառքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կտեղադրվի էջում»,-մասնավորապես նշված է Վարդան Պետրոսյանի էջում։