Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, գտնվել են: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է: Ներկա պահին իրականացվում է տարհանման աշխատանք:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։