Թերթի ունեցած հավաստի տվյալներով` Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո մի քանի օրով գտնվում էր Երևանում:
Նախագահականում Կ.Կարապետյանին առաջարկվել է վարչապետի պաշտոնը: Սակայն, թերթի աղբյուրների հավաստմամբ, նախկին քաղաքապետը հասկացրել է, որ չարժի 7-8 ամսվա համար «վարչապետոտվել»: ՀՀ նախագահը Կարեն Կարապետյանի հետ ինչ-որ բան է պայմանավորվել, ու նրանք հաշտ ու խաղաղ բաժանվել են: Կարապետյանը կրկին մեկնել է Մոսկվա:
© Medialab.am