Հրա՛յր, այսքանից հետո ՍԴ մտնելու երես ես ունենալո՞ւ․ Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 08/07/2020թ.-ի մամլո հաղորդագրություն Գյուլումյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով.

«Չորս դիմողները միջնորդել են Եվրոպական դատարանին կարգադրել Հայաստանի կառավարությանը՝ կասեցնել սահմանադրական փոփոխությունների (այսինքն՝ Սահմանադրության) պահանջները և պահպանել իրենց պաշտոնները»:

Հրա՛յր, այսքանից հետո ՍԴ մտնելու երես ես ունենալո՞ւ։ Պաշտոնդ պահպանելու համար դիմում ես Հայաստանի Սահմանադրության գործողությունը կասեցնելու պահանջով, ու քեզ թվում է Հայաստանի քաղաքացին դա քեզ ներելո՞ւ է։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 08/07/2020թ.-ի մամլո հաղորդագրություն Գյուլումյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի…

Posted by Arman Babajanyan on Wednesday, July 8, 2020