ՀԲԸՄ աջակցությամբ Newmag-ը հրատարակել է Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» աշխատությունը

ՀԲԸՄ աջակցությամբ Newmag-ը հրատարակել է Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» աշխատությունը: Թուրք պատմաբանը ծավալուն ուսումնասիրությունից հետո ներկայացնում է մանրակրկիտ մշակված, օսմանյան և այլ աղբյուրների առատությամբ աչքի ընկնող աշխատություն, որը նաև թուրքական իշխանությանն ուղղված մեղադրանք է։ 

Աքչամը նաև հետաքննում է կարևորագույն հարցը, թե ինչպես Թուրքիան խուսափեց պատասխանատվությունից՝ օգտագործելով տարածաշրջանում գերտերությունների շահերի բախումը, մեղավորներին պատժելու համար միջազգային հանրության ոչ համարժեք փորձերը և թուրք ազգայնականների առաջնա-հերթությունները։ Հիմա, Արցախյան պատերազմից հետո, Աքչամի աշխատանքը նույնիսկ ավելի կարևոր և անհրաժեշտ է դառնում։

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 21-ին՝ 18:00-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (2/2 Մելիք-Ադամյան փ.):

Շնորհանդեսին ելույթ կունենան Newmag-ի ստեղծագործական կազմը, կներկայացվի գրքի թրեյլերը, հայ պատմաբանների կարծիքը։ Վերջում՝ հյուրասիրություն։