Երևանի և մարզերի սննդի շղթայի կազմակերպություններում խախտումներ են հայտնաբերվել․ Դրանք վարչական պատասխանատվության կենթարկվեն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների շաբաթօրյա ստուգայցերի արդյունքում թե Երևանի, թե մարզերի սննդի շղթայի կազմակերպություններում խախտումներ են հայտնաբերվել: Այդ մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։

Նրա փոխանցմամբ, կազմվել են արձանագրություններ, վարչական պատասխանատվություն կլինի։